|
|
| ||||||
|
|
|
|
Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հազվադեպ էին գրոհներ կազմակերպում, բայց մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Առաջին 45 րոպեների ընթացքում մյունխենցիներն ավելի հետաքրքիր ու վտանգավոր էին գործում, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն լոնդոնցիները հիանալի էին պաշտպանվում: Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը՝ առաջ մղելով «Բավարիային»: Թվում էր, թե մյունխենցիներն այլևս բաց չեն թողնի այդքան մոտ թվացող հաղթանակը, սակայն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Դիդյե Դրոգբան անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց լոնդոնցիների պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց: Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Չելսիի» խաղացողները: 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բավարիայից» վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը: Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսն ու Մանուել Նոյերը դիպուկ գտնվեց: «Չելսիից» վրիպեց միայն Խուան Մատան: Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլն անվրեպ իրացրեցին հարվածները: Չեմպիոնների լիգայում «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ «Չելսիին» առաջին անգամ հաջողություն բերեցին 11 մետրանոցները Հղում Armchelsea.com Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: նորություներ |
Ավելացրել է: fun |
Օրը երեկ
| Մեկնաբանություն (0)
|
|
Մամուլում բավականաչափ հաճախ են հանդիպում հաղորդումներ ավիավթարների մասին:Եվ ամեն անգամ,երբ հանձնախումբը ժամանում է դեպքի վայր,առաջին հերթին սկսում է սև արկղի որոնումը:Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում:Թեև ասում են սև արկղ, բայց իրականում նարնջագույն է, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել արկղը դեպքի վայրում:Քաղաքացիական օդագնացության մեջ արկղը մասնագիտական կուտակիչ է,որը գրանցում է օդաչվության ինֆորմացիան: Նրանում ֆիքսվում են օդանավի շարժման պարամետրերը, ուժային սարքերի (շարժիչների) և այլ համակարգերի աշխատանքը:Այն նաև գրանցում է անձնակազմի անդամների և դիսպետչերական ծառայության միջև տեղի ունեցող խոսակցությունը: Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր |
Ավելացրել է: fun |
Օրը 19.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: Հումորային Վիդիոներ |
Ավելացրել է: fun |
Օրը 18.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
![]() Այսօր մեկնարկեց նկարների մրցույթի II փուլը:Մրցույթի II փուլին մասնակցում են 10 նկար:Քվեարկելու համար անհրաժեշտ է սեղմել Այստեղ և քվեարկել ձեր նախընտրած մասնակցի օգտին: Ահա բոլոր մասնակիցների հավաքաց միավորները: ![]() Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: Ժամանց |
Ավելացրել է: fun |
Օրը 17.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
![]() Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: Ժամանց |
Ավելացրել է: fun |
Օրը 16.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
|
Մարմելադ բառը փոխառություն է Ֆրանսերենից և նշանակում է «սերկևիլի պաստեղ»:Իսպանապորտուգալերենում «մարմելո» նշանակում է սերկևիլ:Այժմ այս բառը ձեռք է բերել շատ ավելի լայն կիրառում:Մարմելադ են պատրաստում խնձորից,սալորից,ազնվամորուց,հաղարջից,բալից և այլ մրգերից ու հատապտուղներից: Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր |
Ավելացրել է: fun |
Օրը 15.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
|
Շանթ հեռուստաընկերությունում մեկնարկեց նոր հաղորդում,որը կոչվում է «Կանխիկ հումոր»: Դիտեք «Կանխիկ հումոր» նախագծի անդրանիկ հաղորդումը: Հավանեցի՞ր դե տեղեկացրու ընկերներիդ
Կատեգորիա: նորություներ |
Ավելացրել է: fun |
Օրը 14.05.2012
| Մեկնաբանություն (0)
|
































